Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեռական կյանք

Նոր վարկած հոմոսեքսուալության պատճառների մասին

Նոր վարկած հոմոսեքսուալության պատճառների մասին

Գենետիկների կարծիքով՝ հոմոսեքսուալիզմի զարգացմանը նպասում են ԴՆԹ կառուցվածքի խանգարումները, երբ սաղմի մոտ պահպանվում են հակառակ սեռի ծնողից ստացած էպիգենետիկ նշանները: Այդ վարկածը, Ուպսալի և Կալիֆոռնիայի համալսարանների իր գործընկերների հետ համատեղ, առաջ է քաշել Թենեսիի համալսարանի գիտնական Սերգեյ Գավրիլեցը: Այս մասին հայտնում է diver-sant.ru պորտալը:

 

Ավելի վաղ ենթադրվում էր, որ հոմոսեքսուալիզմի պատճառը գենետիկ մուտացիաներն են, սակայն «հոմոսեքսուալիզմի գենը» գտնելու բոլոր փորձերը անհաջողությամբ են ավարտվել: Բացի այդ, չի հաջողվել պարզել, թե ինչպես կարող են հոմոսեքսուալիզմի պատճառ դարձող գենային փոփոխությունները փոխանցվել սերնդեսերունդ, քանի որ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդիկ հազվադեպ են երեխաներ ունենում:

 

Այսպիսով՝ ինչպես ցույց են տվել գաղափարի հեղինակները, հոմոսեքսուալիզմի երևույթը կարող է պայմանավորված լինել ոչ թե գեներում պարունակվող ինֆորմացիայով, այլ այն սխալ կարդալով: Բանն այն է, որ մարդու ԴՆԹ-ն գտնվում է փաթեթավորված վիճակում: Այն փաթաթված է հատուկ սպիտակուցների՝ գիստոնների վրա: Որքան խիտ է ԴՆԹ մասնիկի փաթույթը գիստոնի վրա, այնքան դժվար է դա կարդալը: 

 

Սպերմատոզոիդի և ձվաբջջի միավորման դեպքում ծնողների գիստոնները փոխանցվում են նոր օրգանիզմի ձևավորված բջջին: Զարգացման սկզբնական փուլում այդ գիստոններն օգտագործվում են, սակայն այնուհետև ոչնչանում և փոխարինվում նորերով: Եթե զարգացման ընթացքում օրգանիզմին չի հաջողվում ամբողջությամբ ազատվել ծնողական գիստոններն, նրանք շարունակում են իրենց ազդեցությունը ողջ կյանքի ընթացքում: 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ